Թուրք գեներալ Վելի Կիչիկը ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով23 հունվարի 2008 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը 50 մարդ է ձերբակալել, որոնց շարքում գտնվում են Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի վարչության անդամ, գեներալ Վելի Կիչիկը, «Aksam» թերթի աշխատակից Գյուլեր Կոմուրչուն, փաստաբան Կամալ Կերինչսիզը եւ Թուրքիայի Ուղղափառ եկեղեցու մամլո ծառայության աշխատակից Սեւգի Երեներոլը: Նրանց ձերբակալել են «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու, դատավորների վրա զինված հարձակման, «Cumhurriyet» թերթում պայթյուն կազմակերպելու եւ Տրապիզոնում եւ Իզմիրում հոգեւորականների մահափորձի կասկածանքով:Ներկա դրությամբ, ձերբակալված անձինք հարցաքննվում են ոստիկանության կողմից: Դեռեւս հայտնի չէ` արդյոք նրանց դեմ մեղադրանքներ առաջադրված են: Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավարներից մեկը` Դենգիր Միր Մեհմետ Ֆիրատը հայտարարել է, որ ոստիկանությունը մեծ գործողություն է անցկացրել, որի արդյունքները նրանք անհամբերությամբ են սպասում: Գեներալ Վելի Կիչիկը անցյալ տարի ձերբակալվել էր ոստիկանության կողմից, սակայն շուտով ազատ էր արձակվել, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |