Պետությունը կզիջի տարերային աղետներից տուժած գյուղացիներին սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները![]() 3 օգոստոսի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն աշխատելու է տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ: Համապատասխան հանձնարարականները վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է Կառավարության օգոստոսի 3-ի նիստում: Անդրադառնալով հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրված հանձնարարականին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ և վերհանվել են ոչ միայն կարկտահարությունից, այլև տարվա ընթացքում ցրտահարությունից, սելավներից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները»: Նա հանձնարարել է գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին 1 ամսվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100% տուժած համայնքների հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |