Նեյմարը բացատրել է՝ ինչու է որոշել տեղափոխվել ՊՍԺ 4 օգոստոսի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարն Instagram-ում հրապարակված տեսագրությունում բացատրել է, թե ինչու է որոշել կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել փարիզյան ՊՍԺ: «Բարսելոնան» ու Կատալոնիան ընդմիշտ կմնան իմ սրտում, բայց ինձ նոր մարտահրավերներ են պետք: Ընդունեցի ՊՍԺ-ի առաջարկը՝ ինչ-որ նոր բանի հասնելու փորձելու համար, ինչպես նաև օգնելու ակումբին տիտղոսներ նվաճել, որոնց երկրպագուները սպասում են: ՊՍԺ-ն կարիերայիս համար համարձակ կոչ էր, բայց, կարծում եմ՝ պատրաստ եմ դրան»,- հայտարարել է ֆուտբոլիստը, մեջբերում է Lenta.ru-ն: Օգոստոսի 3-ին Նեյմարը «Բարսելոնային» 222 մլն եվրո փոխհատուցում էր վճարել, որը նշված էր մինչև 2021 թվականը կատալոնացիների հետ կնքված նրա պայմանագրում՝ այդպիսով դառնալով ազատ մարզիկ: Դրանից հետո նա փարիզյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել: Հարձակվողը կատալոնական ակումբ 2013-ին էր տեղափոխվել: Նախորդ սեզոնում ֆորվարդը մասնակցել է Իսպանական Պրիմերայի 30 հանդիպման, որոնցում 13 գոլ է խփել ու 16 արդյունավետ փոխանցում արել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |