Իրանը $370.000 կծախսի երկրի հայկական եկեղեցիները վերականգնելու վրա![]() 4 օգոստոսի 2017 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Իրանում զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում երկիրը $370.000 է հատկացրել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական եկեղեցիները վերականգնելու համար: Ինչպես հայտնում է «Իրանն այսօր»-ը, այդ մասին տեղեկացրել է Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության կազմակերպության փոխղեկավար Մոհամադ-Հասան Թալեբիանը: «Անհրաժեշտ է պահպանել պատմական եկեղեցիների տեսքը, դրա համար էլ Մշակութային ժառանգության կազմակերպությունը փորձում է հասարակության ուշադրությունը դարձնել դրանց՝ կրոնական արարողություններ կազմակերպելով ու վերականգնման նախագծեր իրականացնելով»,- ասել է Թալեբիանը: Պաշտոնյան այդ հայտարարությունն արել է հայկական Սբ Թադեի վանք այցելության ժամանակ: Կազմակերպության պլաններում է նաև 450 հայկական ու 150 ասորական եկեղեցի գրանցել: 2008-ին Սբ Թադեի վանքը Սբ Ստեփանոսի վանքի ու Ձորձոր մատուռի հետ համատեղ ընդգրկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «Իրանի հայկական եկեղեցիները» անվամբ: ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների խոսքով, այս կառույցներն ընդգծում են հայկական ավանդույթների հզորությունն ու ուժը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |