Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն օգոստոսի 12-ից չի երկարաձգվի![]() 7 օգոստոսի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ից հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներնայևս չեն երկարաձգվելու, մինչ այդ երկարաձգվածներն էլ պահպանելու են իրենց վավերականությունը մինչև երկարաձգման կնիքում նշված ամսաթիվը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Ըստ պաշտոնյայի, հաշվի առնելով, որ անձնագրում օտարերկյա պետություններում վավերականության նշում կատարելու (այսպես կոչված ելքի վիզան) և անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետի երկարաձգման գործողությունները կատարվում են նաև սահմանային բոլոր անցակետերում, շաբաթվա ցանկացած օրերին և ժամերին, կարևոր է իմանալ նաև հետևյալը. Եթե այս պահին լրացած է լինում անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը և այն երբևէ չի երկարաձվել, մեկ անգամ կարող է երկարաձգվել ոչ միայն անձնագրային ծառայություններում, այլև պետական սահմանի անցման կետերում և միաժամանակ անձնագրում նշում կատարվել օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին (ելքի վիզա): 2017-ի օգոստոսի 12-ից պետսահմանի անցակետերում նույնպես հնարավոր չի լինի երկարաձգել անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը, բնականաբար դրա հետ միասին հնարավոր չի լինի իրականացնել օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին նշումը: Իսկ այն դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետը մինչ օգոստոսի 12-ը երկարաձգված կլինի կամ լրացած չի լինի անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը, սահանի բոլոր անցակետերում շարունակելու է գործել անձնագրում օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու ծառայությունը: Այդ դեպքում գործողությունը կատարվում է ընդհանուր հիմունքներով. մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական կամ զինհաշվառումը հավաստող այլ փատաթուղթ: 2016-ի օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն, հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019-ի հունվարի 1-ն է: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |