Հայաստանն ու Իրանը գոհ են երկկողմ հարաբերությունների մակարդակից23 հունվարի 2008 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է երկու երկրների սերտ գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ մի֊ջազ֊գային կազմակերպությունների շրջանակներում:Անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին` նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործընթացը եւ նպատակադրված է Իրանի հետ առավել ամրապնդել եւ խորացնել երկկողմ հարաբերությունները: Կողմերը երկուստեք նշեցին, որ այս առումով մեծ նշանակություն ունեցավ 2007թ. հոկտեմբերին կայացած Իրանի նախագահի այցը Հայաստան, որը նոր խթան հանդիսացավ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում Իրանի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Իրանի ակտիվ գործակցության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ դրանք առավել բովանդակային դարձնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |