Զգուշացեք արևահարությունից. Մինչև օգոստոսի 13-ը նորմայից 5-7 աստիճանով շոգ կլինի![]() 8 օգոստոսի 2017 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը չի նվազի. Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան շոգ և բարձրհրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ փոխանցմամբ, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է արևահարության պատճառ դառնալ: Հանրապետության տարածքում օգոստոսի 9-13-ը տեղումներ չեն սպասվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |