Հայաստանում կարող է աղբի վերամշակման գործարան կառուցվել![]() 8 օգոստոսի 2017 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Global Reserves Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդը քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն և հետևողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն: Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում: Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, այնուհետև դրանց հիման վրա շարժվել առաջ: Հայաստանում մոտ 400-500 գրանցված աղբավայր կա: Այժմ գույքագրվում են առավել խոշոր աղբավայրերն ու տարբեր միջոցառումներ իրականացվում: Պետք է որոշվի, թե գործող աղբավայրերից որ 100-200-ը կարող են օգտագործվել: Ապագայում երկրում 5-6 խոշոր աղբավայր կմնա, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |