Օտար դրոշները Երևանի քաղաքային տրանսպորտից կհեռացվեն![]() 8 օգոստոսի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքային տրանսպորտից կհեռացվեն օտար պետությունների դրոշները:Նմանատիպ առաջարկություն է քաղաքային իշխանությանն արել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ավտոբուսներում հաճախակի օտար պետությունների դրոշներ է հանդիպում: Ըստ նրա, հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներն են, սակայն հանդիպել է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Պատասխան գրությամբԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ համատեղ: Արդյունքում ընկերության աշխատակիցների կողմից ներքաղաքային երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների ուղեսրահներից հանվել են օտար պետությունների դրոշները: Միաժամանակ երթուղիները սպասարկող կազմակերպություններին առաջարկվել էհրահանգավորելու վարորդներին՝ զերծ մնալ ուղեսրահներում նմանատիպ դրոշներ և կողմնակի առարկաներ տեղադրելուց: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |