2016-ը Երկիր մոլորակի համար ռեկորդային շոգ տարի էր![]() 9 օգոստոսի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականը Երկիր մոլորակի համար ռեկորդային շոգ տարի է եղել: Մանրամասն վերլուծությունն օդերևութաբանները հրապարակել են Weather գիտական ամսագրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 2016-ին սահմանվել է հերթական եղանակային ռեկորդը՝ մոլորակի տարեկան միջին ջերմաստիճանը 0,77 աստիճանով ավելի բարձր էր 1961-1990 թվականների նորմայից: Անոմալ շոգ էր մեծամասամբ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում, Արկտիկայում, ինչպես նաև Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում, հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում ու Ավստրալիայի արևելքում: Նորմայից ցածր ջերմաստիճան գրանցվել է միայն Արգենտինայի հյուսիսում, Ավստրալիայի արևմուտքում ու Անտարկտիկայի որոշ հատվածներում: Ըստ կլիմայագետների տվյալների, չնայած 2016 ու 2015 թվականների միջև տարբերությունը չի գերազանցում վիճակագրական սխալը, ջերմաստիճանով այն զգալի առաջ է նախորդներից: Բրիտանացի օդերևութաբանների համոզմամբ, ռեկորդային ջերմաստիճանների պատճառն ինչպես ջերմոցային գազերի արտանետման մարդածին ազդեցությունն է, այնպես էլ Էլ Նինո կլիմայական երևույթն ու Արկտիկայում տաքացումը, հատկապես՝ 2016-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |