Ջոզեֆ Բայդենը դարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին սատարող 34-րդ սենատորը24 հունվարի 2008 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Բայդենը, որն երկար ժամանակ աջակցել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեին սատարելու մասին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Ամերիկայի հայերը մինչեւ վերջ հավատարիմ են ցեղասպանությունների շարքին վերջ տալու գաղափարին եւ ողջունում են սենատոր Բայդենին` ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը սկզբունքային աջակցության համար: Մենք երախտապարտ ենք սենատորին միջազգային քաղաքականության հարցերում ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատոր Բայդենը դարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին սատարող 34-րդ սենատորը:Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ էին ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: Երկու բանաձեւերն ունեն նույն համարը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց բանաձեւին: Սակայն քվեարկությունը մինչ այժմ դեռ չի կայացել: Սենատի մասնագիտական կոմիտեում լսումներ դեռեւս չեն եղել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |