Պոչամբարների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշներն օրենքով կկանոնակարգվեն10 օգոստոսի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշներն օրենսդրորեն սահմանված չեն: Բացը լրացնելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում հավանություն է տվել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանելու մասին որոշման նախագծին։ «Առաջարկվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների, այդ թվում նաև պոչամբարների նախագծման և կառուցման փուլում հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության և շինարարության համար օրենսդրությամբ սահմանված նորմերը, ինչպես նաև խուսափել սողանքային տարածքներում նման օբյեկտներ կառուցելուց: Նախագծման փուլում պետք է նկատի ունենալ նաև պոչամբարի ինչպես պարունակության` ընդերքօգտագործման թափոնների, այնպես էլ տվյալ տարածքի հետագա օգտագործման հնարավարությունը»,- ներկայացնելով օրինագիծը՝ ասել է էներգետիկայի նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը, գրում է Panorama.am-ը: Անդրադառնալով ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկների կառուցմանը՝ նա նշել է, որ անհրաժեշտ է նախատեսել ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների օբյեկներից դուրս եկող աղտոտված ջրերի մաքրման համակարգի կառուցում՝ ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտումը կանխարգելելու համար: Պոչամբարները հանքարդյունաբերության կից բնապահպանական կառույցներ են, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոններ, հանքաջրեր։ Պոչամբարի թափոնները պիտանի են նաև հետագա օգտագործման համար։ Նրանք բացի թափոններից պարունակում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել այլ ոլորտներում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն |