Կառավարությունը ծրագրում է պահպանել էլէներգիայի գործող սակագները մինչև 2036 թվականը10 օգոստոսի 2017 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ծրագրով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա: Այս մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Աշոտ Մանուկյանը Կառավարության նիստի ընթացքում, հայտնում է «Այսօր»-ը։ Նրա խոսքով, փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի հետ քննարկվում է պայմանականորեն կայունացման հիմնադրամի ստեղծումը․ այն թույլ կտա պահպանել ներկայիս սակագները։ Ծրագրի իրականացման համար նոր միջոցների հայթայթում է անհրաժեշտ։ Հիմնադրամը կօգնի բացառել արտաքին ազդեցությունը սակագների վրա։ Էլեկտրաէներգիայի թանկացումը 2015 թվականին սոցիալական ցնցումների պատճառ էր դարձել, երբ հազարավոր քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել որոշումը։ Պայքարն ապարդյուն անցավ, ՀԷՑ-ը փոխանցվեց գործարար Սամվել Կարապետյանի ստրուկտուրաներին, որոնք մոտ մեկ տարի՝ կառավարության հետ համատեղ, սուբսիդավորեցին հին ու նոր տարիֆների տարբերությունը։ ՀՀ Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը հավանաբար երկու շաբաթից կներկայացվի կառավարությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |