Բանան ներմուծող գործարարի սառնարանները վնասել են՝ կոմպրեսորներին թթու լցնելով

Բանան ներմուծող գործարարի սառնարանները վնասել են՝ կոմպրեսորներին թթու լցնելով

PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 10-ի գիշերն անհայտ անձինք վնասել են բանանի ներկրմամբ զբաղվող գործարար Վահրամ Միրաքյանին պատկանող արտադրական սառնարանները՝ թթու լցնելով շենքից դուրս տեղակայված կոմպրեսորների վրա։ Այս մասին հայտնել է ինքը՝ Միրաքյանը, ֆեյսբուքյան իր էջում:

Նա գրել է, որ չգիտի, թե ով է վնասել սառնարանները։

«Բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում», - նշել է նա։

Գործարարը հավելել է, որ սառնարանը վնասողները լավ գիտեին՝ ինչ են անում, քանի որ լցրել են թթուն ամենակարևոր տեղերում։

«Այս պահին կիսլատան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան», - գրել է Միրաքյանը։

Միրաքյանը տեղեկացրել էր բանան ներմուծելու մտադրության մասին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2016 թվականին արված այն հայտարարությունից հետո, որ Հայաստան ամեն ոք կարող է ներմուծել ամեն ինչ՝ առանց ոչ ֆորմալ սահմանափակումների։ Բանանի ու մի շարք այլ էկզոտիկ մրգերի խոշորագույն ներմուծողը «Քեթրին գրուպ» ընկերությունն է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---