Հայաստանում 12-ամյա կրթությունը՝ պարտադիր10 օգոստոսի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Այդ մասին օգոստոսի 10-ին ասել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ հիշեցնելով, որ մինչև այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Նրա խոսքով, 12-ամյա պարտադիր կրթությունն աշխարհում կայուն զարգացման նպատակներից է, որը Հայաստանում ոչ միայն օրենքի, այլև սահմանադրական պահանջ է: «Կան երեխաներ, որոնք ավարտելով 9-ամյա դպրոցը, չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերի 1-ից պետք է պարտադիր հաճախեն կամ ավագ դպրոց, կամ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ էլ միջին մասնագիտական ուսհաստատություն»,- նշել է Արշակյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նա ընդգծել է, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա երեխայի բազան ունենալու, ճշգրտելու և կրթությունը կազմակերպելու հետ կապված. «Օրենքի պահանջ է` 2025-ին անցնելու ենք համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, և կարիք կա կրթության առաձնահատուկ պայմանների հետ: Որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից: Նրանց թվում հիմնականում այն երեխաներն են, որոնց 6 տարին լրանալուց ծնողը մտածում է՝ փոքր է, ու չի ուղարկում»: Հանրակրթության վարչության պետը հայտնել է, որ 2017-18 ուսումնական տարվանից Լոռու մարզում փորձնական մեկնարկելու է մի ծրագիր, որով կրթությունից դուրս մնացած երեխաները վաղ կհայտնաբերվեն և դպրոց կուղարկեն. «Փորձնական համակարգը Լոռու մարզում է և ամփոփումից հետո 2018-ին ամբողջ հանրապետության տարածքում արդեն կներդրվի»: Հանդիպմանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն ասաց, որ կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը միայն ԿԳՆ-ի խնդիրը չէ. «Վիճակագրական տվյալներով կրթությունից դուրս է մնում տարեկան մոտ 300 երեխա, որը մեկ տոկոսից էլ քիչ է: Այսինքն՝ շուրջ 300 երեխա չի շարունակել տվյալ ուսումնական տարում կրթությունը, անավարտ են թողել և գուցե սեպտեմբերին կգան: Դա այն երեխաներն են, որոնք մեկ անգամ եղել են դպրոցում ու տարվա կեսից դուրս են մնացել: Դրանք հիմնականում սոցիալական ծանր պայմաներում ապրող ընտանիքներ են»: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ՝ 9-ամյա կրթությունից հետո չշարունակողների թիվը չնչին է: «2016-ի հետազոտությունը ցույց է տվել, որ 9-րդ դասարանից հետո մոտ 98%-ը շարունակում է կրթությունը: Իսկ այն հայտարարությունները, թե 10%-ը չի շարունակում, սա վերաբերում է ավագ դպրոցներին, այսինքն ավագ դպրոց չեն գնում, բայց գնում են նախնական կամ միջին մասնագիտական կրթության ուսհաստատություններ»,- ասել է Արտակ Պողոսյանը: Ինչ վերաբերում է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համակարգին, ԿՏԱԿ-ի տնօրենն ընդգծել է, որ դրանով հնարավորություն կունենան հետևել և հասկանալ, թե երեխան ինչու չի շարունակում հաճախել դպրոց: «Սեպտեմբերի 10-ից, երբ դպրոցներում հստակեցվի աշակերտների թիվը, ավտոմատ համակարգը ցույց կտա, թե 2011-ին ծնված, բազայում գրանցված երեխաներից դպրոցում ով ներգրավված չէ և կպարզեն՝ այդ երեխաները հանրապետությունում են, թե՝ ոչ, և որոնք են դպրոց չհաճախելու պատճառները»,- հավելել է նա: Ըստ Պողոսյանի, մեկ այլ հատվածում կգրանցվեն այն երեխաները, որոնք տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը կամ հաճախակի բացակայում են: Ամենօրյա ռեժիմով կերևա՝ ինչ վիճակում է տվյալ երեխան. խնդիրը հայտնաբերելուց հետո համապատասխան մարմիներին կտեղեկացվի և լուծումներ կգտնվեն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |