Ստեփանակերտում ՊԲ սպաների համար նոր շենք է կառուցվում![]() 11 օգոստոսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Թումանյան փողոցում շարունակվում է 10 հարկանի շենքի շինարարության աշխատանքը: Ծրագիրը կյանքի է կոչվում ռուսաստանաբնակ գործարար, բարերար Վիտալի Գրիգորյանցի միջոցներով, հայտնում են Արցախի քաղշիննախարարությունից: Բնակարանների հասցեատերերն ԱՀ ՊԲ և պահեստազորի սպայակազմի, զոհված ազատամարտիկների ընտանիքներ կլինեն: 2016 թվականի նոյեմբերին կատարվել է բազմաբնակարան շենքի հիմքի կառուցումը: Այժմ ընթանում է նկուղային հարկի (ապաստարանի) ծածկի կառուցումը, պատերի շարվածքը: Ընդհանուր առմամբ, շենքը կունենա բնակելի 9 հարկ, 2 մուտք՝ 108 բնակարանով, որից 18-ը կլինի 3 սենյականոց, յուրաքանչյուրը 86քմ. մակերեսով, 90-ը՝ 2 սենյականոց, 54-ից 60 քմ. մակերեսով: Շենքի բնակելի մակերեսը 7100 քմ է: Ավարտը նախատեսվում է 2018-ի տարեվերջին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |