Գիտնականներ. Գարեջուրը զարգացնում է կրեատիվ մտածելակերպը12 օգոստոսի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Փոքր քանակությամբ գարեջրի օգտագործումը զարգացնում է կրեատիվ մտածելակերպը: Նման եզրակացության են եկել Կառլի ու Ֆրանսի անվան Գրացի համալսարանի ավստրիացի գիտնականները: Նրանք պարզել են, որ փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումն օգնում է մաքրել գիտակցությունն անպետք ապրումներից ու կենտրոնանալ առանձին խնդրի վրա, գրում է New York Times-ը: 19-32 տարեկան 70 կամավորի մասնակցությամբ փորձի ժամանակ մասնագետները պարզել են՝ 5%-անոց գարեջրի գալոննըմպողներն ավելի լավ են լուծել ինտելեկտուալ թեստերը, քան սթափ մասնակիցները: Մի գալոն գարեջուր ըմպելուց հետո փորձի մասնակիցներին Հարավային Աֆրիկայի մասին պատմող դոկումենտալ ֆիլմ են ցուցադրել, որից հետո միայն մի շարք թեստեր անցկացրել: Նրանք պետք է բառերի խմբում ընդհանրություն գտնեին: Այն մասնակիցները, որոնք փոքր-ինչ գինովցած էին, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, քան սթափ վիճակում գտնվողները: Քանի որ ալկոհոլը հանգստացնում է ու պակասեցնում ուշադրությունը, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ կարողացել են լուծել ստեղծագործական առաջադրանքներ: Ըստ հետազոտության հեղինակների, գինովցած մարդու մտածելակերպի կրեատիվությունը միջինում կարող է բարձրանալ 40%-ով: Միաժամանակ, ալկոհոլի կոնկրետ նորմայի գերազանցումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |