Թրամփը չի բացառել Վենեսուելայում ռազմական միջամտությունը![]() 12 օգոստոսի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ռազմական միջամտության դիմել Վենեսուելայում իրավիճակի կարգավորման համար։ «Վենեսուելան հեռու չէ, ու մարդիկ այնտեղ տանջվում են ու մահանում։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք դիմել ռազմական լուծումների», - նշել է նա, հայտնում է Reuters-ը։ Պենտագոնում հայտարարել են, որ Սպիտակ տան նման հանձնարարություն առայժմ չեն ստացել, սակայն պատրաստ կլինեն պաշտպանել ԱՄՆ շահերը։ Իր հերթին, Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսն անվանել է Թրամփի հայտարարությունը գերագույն ծայրահեղականություն։ Վենեսուելայում մի քանի տարի է խորը տնտեսական ճգնաժամ է՝ ուղեկցված քաղաքական բախումներով, սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների դեֆիցիտով ու հանցավորության կտրուկ աճով։ Ընդդիմությունը պահանջում է նախագահ Մադուրոյի հրաժարականը։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |