Իսրայելական ընկերությունը հրամայել էր աշխատակիցներին ԱԹՍ կիրառել հայերի դեմ Բաքվի պահանջով. Նրանք մերժել են13 օգոստոսի 2017 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձել էր իսրայելցի օպերատորներին ներգրավել հայերի դեմ մահապարտ ԱԹՍ-ով գործողության մեջ ու ստացել ընկերության ղեկավարության համաձայնությունը, սակայն օպերատորները հրաժարվել են ենթարկվել պահանջնեին: Ինչպես գրում է newsru.com-ը` հղում անելով Maariw-ին, միջադեպը տեղի է ունեցել 2017-ի հուլիսի սկզբերին. Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ զինվորականները խնդրեցին ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դեմ գործարկելով: Բաքուն պատրաստվում էր ցուցադրել հարվածը եթերում` քարոզչական նպատակներով: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնել է ու պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել պահանջները: Որպես հետևանք, ԱԹՍ-ը կիրառել են ընկերության ղեկավարները. թիրախը խոցվել է, սակայն զոհեր չեն եղել: Իսրայելցի հրահանգիչներից մեկն արդեն լքել է ընկերությունը, մյուսը պատրաստվում է դուրս գալ այնտեղից մոտ ժամանակներս: Իսրայելական ընկերության ղեկավարությունը հերքել է հրապարակման` պատվիրակության ղեկավարության վերաբերյալ արված պնդումները, նշելով, որ կենդանի թիրախների վրա ցուցադրություն չի անում: Երկրի ՊՆ-ն հայտարարել է, որ ստուգում է հրապարակման մեջ հիշատակված տեղեկությունները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել |