Դեռահասների հարձակմանն ենթարկված 20-ամյա հայազգի երիտասարդը մահացել է հիվանդանոցում25 հունվարի 2008 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի 50-րդ կլինիկական հիվանդանոցում սրտի շրջանում ստացած դանակի հարվածից վախճանվել է 20-ամյա հայազգի երիտասարդ Վլադիմիր Քարամջյանը: Մոսկվայի ավտո-ճանապարհային ինստիտուտի ուսանողի վրա հարձակումը կատարվել է հունվարի լույս 24-ի գիշերը Մեծ Ակադեմիական փողոցում: Քարամջյանն իր ծանոթ աղջկան է ուղեկցելիս եղել, երբ նրա վրա առանց որեւէ պատճառի հարձակվել են 12-18 տարեկան հինգ դեռահասներ: Հարձակվողներից մեկը դանակի հարված է հասցրել նրան սրտի շրջանում, որից հետո դեռահասները փախուստի են դիմել: Կրիտիկական վիճակում երիտասարդին հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի ժամ շարունակ ապարդյուն պայքարում էին Վլադիմիր Քարամջյանի կյանքի համար: Անցած գիշեր նա մահացել է, այդպես էլ գիտակցության չգալով, հաղորդում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |