ՀՀ-ն ՌԴ-ից հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ է խնդրել14 օգոստոսի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարմանն աջակցելու համար հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ տրամադրելու հարցով: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Խոսրովի անտառի «Զիմա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվել։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհվում է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք: Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ, Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։ Ավելի վաղ հրեջ աշխատանքներին էին ներգրավվել նաև ՊՆ զինծառայողներ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |