Հիլարի Քլինթոնը խոստացել է ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը25 հունվարի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարելու մասին եւ խոստացել է ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Նյու Յորքից սենատոր ընտրված Հիլարի Քլինթոնը հայտարարել է թե էթիկան եւ ազգային ձգտումը ճշմարտությանը ստիպում են ԱՄՆ-ին իր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության օգտին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ԱՄՆ Կոնգրեսի եւ ԱՄՆ նախագահի կողմից»,-ընդգծել է Քլինթոնը: «ԱՄՆ հայերը ողջունում են սենատոր Քլինթոնին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հարցում իր հստակ դիրքորոշման մասին եւ նախագահական ընտրություներում հաղթելու դեպքում Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստման համար: Հիլարի Քլինթոնի հայտարարությունն արտացոլում է բոլոր այն հարցերը, որոնք հուզում են հայ համայնքին` Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացում եւ ղարաբաղյան խնդրի արդար եւ դեմոկրատական լուծում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |