Կարապի լճում բացվելու է քանդակագործ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսը14 օգոստոսի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին Երևանի Կարապի լիճում նախատեսված է քանդակագործ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդես-նախագիծը համադրելու համար ԱՐՏ PR ընկերությունը հրավիրել է արվեստաբան Արա Հայթայանին։ «Կարապի լիճը մեր խտացված հիշողությունն է: Այն երևանցու մտորումների, երազների և քաղաքի կենսունակության հայելին է… Բազմաթիվ սերունդներ իրենց պտույտն են արել լճի շուրջ՝ միանալով կյանքի հավերժական պտույտին: Բազմաթիվ դերակատարումներ ստանձնած Կարապի լիճն այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսն այն հարթակն է, որտեղ ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված և Հայաստանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը՝ որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը, այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձևագոյացումների»,- ասել է արվեստաբանը, հաղորդում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։ Ցուցահանդեսը Կարապի լճում կգործի մինչև սեպտեմբերի 30-ը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |