ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին համապարփակ խաղաղ պայմանագիր նախապատրաստել եւ կյանքի կոչել այն25 հունվարի 2008 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը բարձր է գնահատում եւ սատարում է ԵԱՀԿ ջանքերին` ուղղված հետխորհրդային հանրապետություններում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ԵԱՀԿ մշտական Խորհրդի նիստում հայտարարել է Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը, որը նախագահելու է ԵՄ-ում 2008 թվականի առաջին կիսամյակում: Նրա խոսքերով, ԵՄ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքը ամենակարեւորն է համարվում այդ ուղղությամբ: «ԵՄ-ն կարեւորում է խաղաղ կարգավորման նպատակով ընթացող բանակցությունների շարունակությունը` դրական առաջխաղացումների կիրառմամբ»,-հայտարարել է Դ.Ռուպելը` նշելով նաեւ, որ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները, որ շարունակում են խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը, արդեն ներկայացրել են կողմերին հիմնարար սկզբունքները: «Տեւական ժամանակ ընթացող հակամարտությանը վերջ տալու համար Եվրամիությունը կոչ է անում կողմերին նախապատրաստել եւ կյանքի կոչել համապարփակ խաղաղ պայմանագիր եւ շարունակել բանակցությունները: Մենք պետք է շանս տանք Հարավային Կովկասի երկրներին, որոնք Եվրոպական հարեւանության քաղաքականության մի մասն են կազմում: Այդ երկրները մեր հարեւաններն են, եւ Եվրամիությունը շահագրգռված է սերտ կապեր հաստատել այդ երկրների հետ»,-ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |