Սպիտակի մոտակայքում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սպիտակի մոտակայքում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:07-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Սպիտակից 10 կմ դեպի հարավ-արևելք 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել, օջախի 10 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Օգոստոսի 15-ին՝ Ամասիա յից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, մեկ այլ երկրաշարժ էր գրանցվել, որի ուժգնությունը կազմել էր 2.8 մագնիտուդ:

Ժամը 09:12-ին դրան հաջորդել էր 2.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում: Երկրաշարժը 4 բալ ուժգնությամբ զգացվել էր Գյումրիում և Զույգաղբյուր գյուղում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---