«Գահերի խաղի» հերթական սերիան պատահաբար եթեր է հեռարձակվել. Այն կարող է հայտնվել համացանցում![]() 16 օգոստոսի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - HBO Spain հեռուստաալիքը պատահաբար եթեր է հեռարձակել «Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի 6-րդ սերիան։ Ինչպես հայտնել է Reddit-ում սերիան դիտած հեռուստադիտորդներից մեկը, հեռարձակումը տևել է մոտ մեկ ժամ։ Մի քանի հեռուստադիտող հայտարարել են, որ հասցրել են ձայնագրել մոտ կես ժաման տևողությամբ դրվագներ․ դրանք շուտով կարող են հայտնվել համացանցում: Ավելի վաղ հաքերները համացանցում էին տեղադրել 7-րդ եթերաշրջանի չորրորդ սերիան՝ պաշտոնական հեռարձակումից մի քանի օր առաջ։ Ցանցահեններն ալիքից գումար են պահանջում արտահոսքը դադարեցնելու համար։ Համացանցում տեղադրվել էին նաև սերիալի 7-րդ եթերաշրջանի վերջին դրվագներն ու 8-րդ եթերաշրջանի ամբողջ սցենարը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |