ԱԱ 2019. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիային (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը 2019-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի 5-րդ տուրում 70:93 հաշվով պարտվեց Շվեդիայի հավաքականին: Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Շվեդիայի հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփել է խաղի արդյունքները: «Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա և բավականին կոպիտ էր գործում։ Շվեդիան կանոնների 31 խախտում թույլ տվեց այս խաղում։ Նրանք շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթրայթի նկատմամբ: Ցավոք, չդիմացանք այդ ճնշմանը։ Գնդակի 19 կորուստ ենք ունեցել»,- ասել է մարզիչը, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Մարզիչի խոսքով, հավաքականը բավականին անհաջող է իրացրել նաև տուգանայինները։ «Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ խաղի վրա։ Մեր թիմը դեռ նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր»,- նշել է նա: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում՝ ընդունելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Խմբից դուրս գալու մեր ընտրանին շանս դեռ ունի, և դրա համար անհրաժեշտ է հաղթել բոսնիացիներին: «Շվեդիան հաղթեց և ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է, քանի որ վերջին տուրում կարող ենք հաղթել Բոսնիային և նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ և կաջակցեն մեզ»,- ասել է Բավցևիչը։ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին՝ ժամը 20։00-ին։ Մուտքն ազատ է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |