Սեպտեմբերի երկրորդ կեսին դեպի ՌԴ ավիատոմսերի գները կտրուկ կիջնեն![]() 17 օգոստոսի 2017 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացումը պամանավորված է նախատեսվածից ավելի պահանջարկով: Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Ավիաընկերությունների կողմից նախատեսվածից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձևով լուծում տալ սրան: Այս գործընթացը շարունակական է, ամեն օր կապի մեջ ենք, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների իմաստով»,- ասել է Ավետիսյանը, մեջբերում է Panorama.am-ը։ Նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ չվերթ ավելացնելու դեպքում տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ: ՔԱԳՎ պետը նաև անդրադարձել է գնային քաղաքականության վրա վարչության ներազդելու հնարավորությանը. «Գնային քաղաքականության մասով մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն դրա վրա չենք ազդում։ Կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ մրցակցության ավելացման շնորհիվ»: Նաև հավելել է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին տոմսերի գները կտրուկ կիջնեն. «Միանշանակ երկու-երեք անգամ նվազելու են։ Սա սեզոնայնության մասին է խոսում։ Մեր երկրի զբոսաշրջային հոսքերն առավել կտրուկ են արձագանքում սեզոնայնությանը»,- եզրափակել է ՔԱԳՎ պետը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |