ՌԴ-ում վերջնական արգելել են «Եհովայի վկաների» գործունեությունը

ՌԴ-ում վերջնական արգելել են  «Եհովայի վկաների» գործունեությունը

PanARMENIAN.Net - ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է ծայրահեղականության համար արգելված կազմակերպությունների ցանկում։

ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ, արգելվել է ինչպես ՌԴ-ում գործող մայր կազմակերպությունը, այդպես էլ իր 395 տեղական ենթակազմակերպություններ։

Ավելի վաղ կազմակերպությունը ծայրահեղական էր ճանաչվել ՌԴ Գերագույն դատարանի կողմից։

Որպես հիմք, մասնավորապես, ծառայել է արյան փոխներարկումից հրաժարվելու՝ «Եհովայի վկաների» պահանջը։

Ինքը կազմակերպությունը չի ընդունել մեղադրանքը։

Այն մասին, թե ինչպես է արյան փոխներարկումից հրաժարվելու պահանջը դառնում մահերի ու քրգործերի պատճառ Հայաստանում, կարող եք կարդալ PAN-ի «Հեռու մնալ արյունից» նյութում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---