Վահան Հովհաննիսյան. Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտություն կա25 հունվարի 2008 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունավետ է աշխատել, եւ հատկապես մեր կողմից մինչեւ վերջերս հանդիմանություններ չեն եղել, քանի Ադրբեջանը չսկսեց իրեն անթույլատրելիորեն ագրեսիվ դրսեւորել»,- «Վոեննի դիպլոմատ» ռուսական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հանրապետության նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, դա իր բացատրությունն ունի. ավելի ու ավելի իրական է դառնում այն փաստը, որ Ադրբեջանն ինքնուրույն չի գործում, այլ ամբողջությամբ կառավարվում է պետության կողմից, որը դե-յուրե ընդգրկված չէ Մինսկի խմբի ձեւաչափում, սակայն դե-ֆակտո արգելակում է Ադրբեջանի կողմից որոշումների ինքնուրույն ընդունումը: Թուրքիան Ադրբեջանին թելադրում է բացարձակ անընդունելի որոշումներ, մասնավորապես, Ադրբեջանը սկսել է իր կողմից որպես փոխզիջում առաջ քաշել տարածաշրջանում խաղաղության պահպանումը: Այդպիսով, հավելել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակը, Մինսկի խմբում թշնամական Թուրքիայի ներկայությամբ` ի դեմս Ադրբեջանի, խախտվում է Մինսկի խմբում չեզոք պետություններ ընդգրկելու մտածված սկզբունքը: Եւ դա կատարվում է միջազգային կազմակերպությունների թույլտվությամբ:«Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտություն կա նաեւ: Կարծում եմ, որ եթե կարգավորվեն այդ երկու հարցերը, անհրաժեշտ չի լինի փնտրել Մինսկի խմբի այլընտրանքը: Չնայած, այսօր այն գոյություն էլ չունի»,- ամփոփել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |