Խոսրովի արգելոցի վերականգնմանն Ադիբեկյանների ընտանիքը 100.000 եվրո է նվիրաբերել![]() 18 օգոստոսի 2017 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի գլխավորությամբ Խոսրովի արգելոցում հրդեհների հետևանքների վերացման աշխատանքների համար 100.000 եվրո կնվիրաբերի: Այդ մասին ասվում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: Հրդեհի հետևանքով այրվել է արգելոցի հարյուրավոր հեկտար տարածք, որի բուսական աշխարհը մոտ 1.800 բույս է ներառում, որոնցից 24-ն էնդեմիկ են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում. հովազներ, լուսաններ, մուֆլոններ, բեզոարյան այծեր, ինչպես նաև գայլեր, աղվեսներ, նապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազեներ, արծիվներ, վայրի աղավնիներ և այլ կենդանիներ: Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում դեռ ծխացող օջախներ կան: ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ: АFFA-ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը նշել է. «Այսօր, երբ Խոսրովի անտառի ճակատագիրը և մեկ ամբողջ մարզի էկոլոգիան վտանգված են, չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագույն հիմնախնդիրների հանդեպ: Հրդեհներից հետո անտառների վերականգնումը երկարատև ժամանակ, ահռելի աշխատանք ու նշանակալի ռեսուրսներ է պահանջում»: Կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություններից է սոցիալական ներդրումների և Հայաստանի փոքր քաղաքների` Դիլիջանի և Մասիսի, տարածքների համալիր զարգացման ծրագրերի իրականացումը: Հիմնադրամի նպատակն է նաև պետական մարմինների, տեղական համայնքների և բնակիչների աջակցությամբ բարելավել քաղաքային միջավայրը և ստեղծել մարդկանց կյանքի հարմարավետ պայմաններ այդ քաղաքներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |