Բարսելոնայում ահաբեկչությունից 18 երկրի քաղաքացի է տուժել. Նախնական տվյալով, նրանց թվում հայեր չկան![]() 18 օգոստոսի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում օգոստոսի 17-ին ահաբեկչություն է եղել՝ զբոսաշրջիկներով լի Ռամբլ փողոցում ֆուրգոնի վարորդը քշել է անցորդների վրա, ինչի արդյունքում 13 մարդ է զոհվել, մոտ 100-ն էլ վնասվածքներ ստացել: Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Բարսելոնայում միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ըստ Deutsche Welle-ի, ահաբեկչության ընթացքում առնվազն 18 երկրի քաղաքացի է տուժել. նրանք Ավստրալիայից են, Ալժիրից, Արգենտինայից, Բելգիայից,Հունգարիայից, Վենեսուելայից, Գերմանիայից, Հունաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Չինաստանից, Կուբայից, Մակեդոնիայից, Նիդերլանդներից, Պերուից, Ռումինիայից ու Ֆրանսիայից, տեղեկացնում է Meduza-ն: Վերջին տվյալներով, ֆուրգոնի վարորդին հաջողվել է թաքնվել: Օգոստոսի լույս 18-ի գիշերն իսպանական Կամբրիլսում, որը Բարսելոնայից 120 կմ հեռավորությամբ է, ֆուրգոնի գործածմամբ ահաբեկչություն կազմակերպելու ևս մեկ փորձ է ձեռնարկվել. 6 մարդ վիրավորվել է: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել 5 հնարավոր ահաբկչին: Ըստ նախնական տվյալների, ահաբեկիչների հագին պայթուցիկով գոտիներ են եղել: Մինչև այդ, օգոստոսի 17-ին մեկ այլ՝ Կատալոնիայում գտնվող Ալկանար քաղաքում, որը Բարսելոնայի ու Կամբրիլսի արանքում է, պայթյուն է որոտացել: Ըստ իրավապահների, պայթուցիկի պատրաստման փորձ էր արվում: Կատալոնիայի իրավապահների ղեկավարությունն ավելի ուշ հայտարարել է, որ Բարսելոնայի ահաբեկչությունը, Կամբրիլսի ահաբեկչության փորձն ու Ալկանարում պայթյունը փոխկապակցված են: Ահաբեկչություններին մասնակցության սպառնալիքով երեք մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը Մարոկկոյից Դրիս Ուքաբիչը: Բարսելոնայում ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին օգոստոսի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին ահաբեկչական հարձակման կապակցությամբ: «Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |