Սենթ Լուիսի մրցաշար. Արագ և կայծակնային շախմատի ընդհանուր հաշվարկով Արոնյանն 1-ինն է![]() 18 օգոստոսի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Սենթ Լուիսում օգոստոսի 17-ին մեկնարկել է բլիցի առաջնությունը, որտեղ ընդհանուր հաշվով 18 տուր է լինելու. դրանցից 9 արդեն կայացել են։ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվել է միայն Կարուանային։ Նա առավելության է հասել Լեի, Կասպարովի, Դոմինգեսի, Անանդի և Նեպոմնյաշչու նկատմամբ և ոչ ոքի խաղացել Նակամուրայի, Կարյակինի և Նավարայի հետ։ Արդյունքում՝ 6․5 միավորով Արոնյանն այս պահին 2-րդ տեղում է։ Նրանից առաջ է անցել 8 միավոր գրանցած Կարյակինը։ Արագի և կայծակնայինի ընդհանուր հաշվարկով սակայն, Լևոն Արոնյանն 1-ինն է, գրում է Chess.am-ը։ Գարի Կասպարովը վաստակել է 3․5 միավոր և կիսում է 6-8-րդ տեղերը։ Ընդհանուր հաշվարկով նա 8-9-րդն է։ Այսօր՝ օգոստոսի 18-ի երեկոյան կմեկնարկի մրցաշարային 5-րդ և վերջին օրը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |