Tax free. Օտարերկրացիներին վերադարձված ԱԱՀ-ն մոտ 57%-ով ավելացել է![]() 18 օգոստոսի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-հուլիսին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է մոտ 277 մլն դրամ, ինչն ավելի քան 100 մլն դրամով կամ մոտ 57%-ով գերազանցել է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Tax free հաշիվներով վերադարձված գումարների աճը հիմնականում պայմանավորված է տարեսկզբին ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմի կրկնակի նվազեցմամբ»,- նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ԱԱՀ-ն) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ: Արման Միրզոյանի խոսքով՝ վերադարձված գումարների աճին նպաստել է նաև ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճը: Tax free համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից մինչ օրս արտոնությունից օգտվողներին է վերադարձվել ավելի քան 1 մլրդ 245 մլն դրամ գումար: Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային մյուս անցակետերում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |