ՀՀԿ խոսնակ. Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասելիքներ չկան![]() 18 օգոստոսի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեծ սպասելիքներ չունի սեպտեմներին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: Այս մասին նա հայտարարել է ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո: «Շրջադարձային ակնկալիքներ չունեմ նախարարների հանդիպումից, որովհետև տեսանելի չեն կառուցողական միտումներ Ադրբեջանի կողմից: Որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չի լինի, որ Հայաստանի ԱԳ նախարարը պնդելու է հայկական դիրքորոշումը: Հայկական կողմի դիրքորոշումն էլ շատ հստակ է՝ պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ասել է Շարմազանովը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց: Երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր՝Նյու Յորքում կայանալիք հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս խոսվել է՝ համապատասխան պայմաններ ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար: Կարդացեք նաև՝ Զախարովա. ԼՂ հիմնահարցը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |