Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում![]() 18 օգոստոսի 2017 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջնորդությունը, ըստ որի ՌԴ-ում վթարի համար դատապարտված Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում: ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Դատարանի դահլիճում ի պատասխան դատավորի հարցի, Հրաչյա Հարությունյանն ասել է, որ որևէ առարկություն միջնորդության վերաբերյալ չունի, տեղեկացնում է Panorama.am-ը: 2013-ի հուլիսին Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը Պոդոլսկի մերձակայքում վթարի պատճառ էր դարձել՝ բախվելով ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում ազատազրկման էր դատապարտվել6 տարի 9 ամիս ժամկետով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |