Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 4 ընկերության աշխատանքը կասեցվել է![]() 21 օգոստոսի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող՝ Ա/Ձ Արտակ Գևորգյանի, Խաժակ Ենոքյանի, Մուրադ Հովսեփյանի և Արգամ Ասլանյանիընկերություններում: Պետական վերահսկողության շրջանակում նշված բոլոր տնտեսվարողների մոտ ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ են գտնվել, այնպես էլ մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Քանի որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, արտադրամասերում առկա բոլոր խմբաքանակների իրացումը կասեցվել է, միաժամանակ տրվել են իրացման ցանցերում գտնվող ամբողջ արտադրանքի և արտադրատեսակների հետ կանչի կարգադրագրեր. չորս տնտեսվարողի արտադրությունն էլ կասեցվել է, տեղեկացնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը: Կասեցված ապրանքանիշներն ու արտադրամասերում առկա քանակներն են՝ «Գետափ»՝ 1 լ տարողությամբ 47 շիշ (արտադրող Ա/Ձ Արտակ Գևորգյան), «Սառնաղբյուր»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 86 շիշ (արտադրող Ա/Ձ Խաժակ Ենոքյան), «Եղեգիս»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 200 շիշ (արտադրող Ա/Ձ Մուրադ Հովսեփյան), «Ձորն Անուշ»՝ 0.5 լ տարողությամբ 115 շիշ (արտադրող Ա/Ձ Արգամ Ասլանյան): Նմուշառումներ են արվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ սպառողներին զգուշացվում է. չգնել վերը նշված արտադրողների արտադրանքը մինչև տնտեսվարողները չվերացնեն խախտումները, որոնց մասին կհայտարարվի լրացուցիչ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |