Արցախում կիսամյակային ՏԱՑ-ն աճել է 15%-ով21 օգոստոսի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Արցախում 2017-ի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016-ի հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, այս տարվա մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։ 2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս: 2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 դոլար կամ 1333.3 եվրո: ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը եւ բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը, 2.4 տոկոսային կետը` շինարարությունը, 2.1 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |