Արթուր Ալեքսանյանն ԱԱ եզրափակչում է. Ոսկու համար նա կպայքարի ռուս մարզիկի հետ![]() 21 օգոստոսի 2017 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Փարիզում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեկնարկային օրն Օլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, 1/16 եզրափակչից սկսած, պարտության է մատնել Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչներին: Եզրափակչում նա ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ: Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2016-ի Ամառային Օլիմպիադայի ոսկե մեդալակիր։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |