Զերթունցյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 23-ին, վերջին հրաժեշտը՝ ամսի 24-ին![]() 22 օգոստոսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին մահացած գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին` ժամը 18:00-ից 20:00-ն` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-ից 13:30-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Պերճ Զեյթունցյանը ծնվել է Ալեքսանդրիայում, 1948 թվականին հայրենադարձվել Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը, Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, Հայաստանի գրողների միության քարտուղարը։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |