Հայաստանն օգնություն է ուղարկել Վրաստանին Բորժոմիում հրդեհի դեմ պայքարելու համար

Հայաստանն օգնություն է ուղարկել Վրաստանին Բորժոմիում հրդեհի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանը Վրաստանին օգնություն է ուղարկել Բորժոմիի անտառներում բռնկված լայնամասշտաբ հրդեհը մարելու համար։

Վրաստանի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ մի քանի հաշվարկ ՀՀ-ից ժամանել են Վրաստան՝ պայքարելու կրակի դեմ։

Ադրբեջանն ու Թուրքիան ևս օգնում են վրացի հրշեջներին, այդ թվում՝ ուղղաթիռներով։

ՌԴ-ն ևս առաջարկել է օգնությունը, սակայն, Կվիրիկաշվիլիի խոսքերով, եղածը բավարար է։ Նա հույս է հայտնել, որ լրացուցիչ օգնության կարիք չի լինի։

Պայքարը կրակի դեմ բարդացնում է բարձր ջերմաստիճանն ու քամին։ Անտառում ժամանակավոր ջրի խողովակներ են տեղադրվել՝ հրշեջների գործը հեշտացնելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---