Հրազդանում կարող է աղբից հոսանք արտադրող կայան կառուցվել

Հրազդանում կարող է աղբից հոսանք արտադրող կայան կառուցվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան General Electric ընկերությունը հետաքրքրված է Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով։

Այս մասին է հայտարարել ընկերության ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Իվան Սապրիկինը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ընթացքում։

Սապրիկինը նշել է, որ այդ նպատակով «Ջեներալ-էլեկտրիկ» ընկերությունը ներկայացնում է տարբեր տեսակի շարժիչներ ու դրանց օգտագործման, այդ թվում նաև կենցաղային թափոնների միջոցով էլեկտրաէներգիայի ստացման արդյունաբերության եղանակները:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ուսումնասիրել Հրազդանում կենցաղային աղբի վերամշակման կայանի կառուցման տեխնիկական տվյալները և համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---