ԱՄՆ-ն փոխում է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ներկայացուցչին![]() 24 օգոստոսի 2017 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ավարտում է իր աշխատանքը պաշտոնում` տեղը զիջելով դիվանագետ Էնդրյու Շեֆերին: Այս մասին է հայտարարել ինքը՝ Հոգլանդը, Վաշինգտոնում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Հոգլանդի խոսքով, Շեֆերը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ է, որը վերջերս ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար: «Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ», - նշել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |