Նախագահներ Սարգսյանն ու Պուտինն ամփոփել են ՀՀ-ՌԴ գործակցության տարիների արդյունքերը![]() 24 օգոստոսի 2017 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 23-ին Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետության ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նախագահ Պուտինը, ամփոփելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետության միջև հարաբերությունները լուրջ կերպով ամրապնդվել են: «Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ գործակցություն և տնտեսական, և անվտանգության, և ռազմական ոլորտներում: Ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասել է ՌԴ նախագահը: Իր հերթին նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը. կա մշտական ինտենսիվ երկխոսություն, արտաքին քաղաքական լայն համակարգում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ գործակցություն, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում գործակցություն: «Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են: Անցած տարի մենք ունեցանք առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում գործակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ ամենին նպաստում են բարձրագույն և բարձր մակարդակներում մշտական այցերը: Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ռուսական կողմի ցուցաբերած օգնության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |