Երևանի 4 երթուղիում հատուկ վերելակներով ավտոբուսներ կգործեն

Երևանի 4 երթուղիում հատուկ վերելակներով ավտոբուսներ կգործեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի 17 ավտոբուս շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիում՝ հ.հ. 14, 20, 22 և 28:

Երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, հաշվի առնվելով նրանց առաջարկները, նշվում է քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Համար 14 երթուղում հարմարեցված կլինեն 3, 20-ում՝ 2, 22 և 28 երթուղիում 6-ական ավտոբուս: Երթուղիներից 22-ում և 28-ում վերելակով կահավորված կլինի յուրաքանչյուր երկրորդ ավտոբուսը։

14 համարի երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան, 20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, 22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, 28 երթուղին Նոր Նորքից Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---