ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 25 օգոստոսի 2017 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետ Քիմ Ռեյնոլդզը օգոստոսի 24-ին ստորագրել է Հայոց ցեղասպանության ճանաչման և 2017 թվականի հոկտեմբերը «Հայկական իրազեկման ամիս հայտարարելու մասին» հռչակագիրը։ Այդպիսով Այովան դարձել է ԱՄՆ 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ 3 նահանգ է մնացել, որոնք նմանատիպ փաստաթուղթ դեռ չեն ընդունել։ Հռչակագրում ասվում է, որ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության նախաձեռնած ցեղասպանական գործողությունների ժամանակ 1 մլն հույն և ասորի կոտորվեց, Հայոց ցեղասպանության ընթացքում միլիոն հայ սպանվեց: «Պարտավոր ենք դատապարտել պատմական բոլոր դեպքերը, որոնք եղել են անցյալում. Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, «Իսլամական պետության» գործողություններն Իրաքում, Դարֆուրում, քրիստոնյաների և այլ կրոնների ու առհասարակ մարդկության դեմ իրագործված հանցագործությունները: 2017-ի հոկտեմբերը հայտարարվում է «Հայկական իրազեկման ամիս»: Պաշտոնական արարողությանը ներկա են եղել հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Արևելյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |