Հայ հրշերջները Բորժոմիում կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի վրա![]() 25 օգոստոսի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառում: Ժամը 08:30-ի սահմաններում հրդեհի վայր է ուղևորվել 2 մարտական հաշվարկ: Օգոստոսի 24-ին փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Ծաղվերի բնակավայրի վրա: Հրշեջները կարողացել են կասեցնել կրակի առաջխաղացումը և մեկուսացնել հրդեհի բոլոր օջախները: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: Անտառի խորքում առկա են եղել հրդեհի բազմաթիվ օջախներ: Հայ հրշեջ-փրկարարներին այստեղ նույնպես հաջողվել է մեկուսացնել կրակի օջախները և անցնել մարման աշխատանքներին՝ անտառի խորքը հասնելու համար կիրառելով հրշեջ խողովակներից կազմված եռաճյուղ մայրուղային գիծ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |