Իբրահիմովիչ. Այս խաղաշրջանը Մխիթարյանինն է լինելու![]() 25 օգոստոսի 2017 - 15:42 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կիսվել է ընթացիկ խաղաշրջանից իր ակնկալիքներով` համոզմունք հայտնելով, որ ընթացքում իրեն լավագույնս կդրսևորի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Կարծում եմ, այս խաղաշրջանը Մխիթարյանինն է լինելու… մարդիկ թերագնահատում են նրան, քանի որ նա ուրիշների պես հնչեղ անուն չունի», - ասել է նա: «Միգուցե դա այն պատճառով է, որ նա փոքր երկրից է, բայց այս տարի նա ցույց կտա իր խաղային որակներն ու կստանա այն ճանաչումը, որին արժանի է», - նշել է Իբրահիմովիչը: «Կամ էլ` նա ինձ գոլային փոխանցումներ չի ապահովի, ու չի խաղա», - կատակել է շվեդ հարձակվողը: Նա նշել է, որ Մխիթարյանը դժվարություններ է ունեցել, երբ նոր էր տեղափոխվել ՄՅՈւ, սակայն ընթացիկ խաղաշրջանը հայ ֆուտբոլիստը, ըստ Իբրահիմովիչի, հիանալի է սկսել: Մխիթարյանն ԱՊԼ ընթացիկ խաղաշրջանում 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |