Մոուրինյո․ Մխիթարյանի հետ իրար այժմ ավելի լավ ենք հասկանում26 օգոստոսի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ԱՊԼ նոր մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի մեկնարկի ու ֆուտբոլիստի հետ իր փոխհարաբերությունների մասին։ The Guardian-ի հաղորդմամբ, մարզիչը գովել է Մխիթարյանի ներկա խաղն ու նշել, որ անցած մրցաշրջանի սկիզբը հայ ֆուտբոլիստի համար ավելի հաջող կստացվեր, եթե նրանք երկուսով ավելի լավ հասկանային իրար։ «Այժմ ես հասկանում եմ նրան, իսկ Հենրիխը՝ ինձ։ Անցած մրցաշրջանի սկզբում, եթե նա ինձ լավ հասկանար, ավելի լավ կսկսեր։ Ես էլ, եթե լավ հասկանայի Մխիթարյանին, ավելի արագ կօգնեի նրան, քան ստացվեց։ Բայց մենք երկար ժամանակ անցկացրինք միասին՝ ճանաչելով իրար, այժմ ես նրան լավ գիտեմ։ Մրցաշրջանի երկրորդ մասը Մխիթարյանի կատարմամաբ ավելի հաջող էր։ Նրա տաղանդը հաշվի առնելով, այս մեկն էլ ավելի լավը կլինի», - նշել է մարզիչը։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է «Վեսթ Հեմի» ու «Սուոնսի Սիթիի» դեմ հանդիպումների (երկուսն էլ ավարտվել են 4-0 հաշվով՝ հօգուտ մանկունիանցիների)։ Հայ կիապաշտպանը կատարել է երկուական գոլային փոխանցում երկու խաղերում էլ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |