Մեյվեդերը հաղթել է Մակգրեգորին տեխնիկական նոկաութով` նոր ռեկորդ սահմանելով (վիդեո)

Մեյվեդերը հաղթել է Մակգրեգորին տեխնիկական նոկաութով` նոր ռեկորդ սահմանելով

PanARMENIAN.Net - Լաս Վեգասում կայացել է աշխարհի ամենաարդյունավետ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերի ու UFC պատմության ընթացքում երկու քաշային կարգում առաջին չեմպիոն Քոնոր Մակգրեգորի մենամարտը:

Մեյվեդերը որևէ շանս չի թողել Մակգրեգորին. վերջինս դիմացել է 10 ռաունդ, ինչից հետո մրցավարը կանգնեցրել է մենամարտը` տեխնիկական նոկաուտ հայտարարելով ու Մեյվեդերին հաղթող հռչակելով:

Մենամարտից հետո Մեյվեդերը հայտարարել է, որ ավարտում է կարիերան: Խոսելով մարտի մասին, նա նշել է, որ Մակգրեգորն ավելի լավ տպավորություն է թողել, քան նա ակնկալում էր, սակայն նա «խոստացել էր ամեն ինչ վաղաժամ ավարտել»:

Այսպիսով, Մեյվեդերը դարձել է պատմության ամենաարդյունավետ բռնցքամարտիկը` 50 մենամարտում 50 հաղթանակ տանելով: Նախորդ ռեկորդը` 49 հաղթանակ, պատկանում էր Ռոքի Մարչիանոյին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---